Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։
Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։ Շնորհակալություն միջոցառման բոլոր մասնակիցներին, կազմակերպիչներին ու նրանց ովքեր օգնեցին որպեսզի համատեղ ուժերով գեղեցիկ օր պարգևեն Ոսկեվանի բոլոր բնակիչներին և նորապսակներին:
Խաղաղություն մեր երկրին և երջանկություն բոլոր հայ նորաստեղծ ընտանիքներին:
Նյութը՝ Ոսկեվանի մշակույթի կենտրոնի ֆեյսբուքյան էջից