ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ըստ մեզ հասած տվյալների, մի անգամ, գյուղացիները, որոնք հարկ էին վճարում նաև թուրք բեկերին, սկսել էին աշնանացան վարի աշխատանքները, երբ բեկերն իրենց հարկահանների հետ գյուղ են մտնում տվյալ տարվա չվճարած հարկը հավաքելու: Նրանք պահանջում են դադարեցնել վարի աշխատանքները և հավաքել տրվելիք հարկերը: Հարկը հավաքելուց հետո թուրք բեկը թույլ է տալիս շարունակել վարի աշխատանքները, ասելով՝ գոշքոթանլար, այսինքն՝ լծեք գութանները, այստեղից էլ Գոշքոթան՝ Ղոշղոթան անվան ծագումը: Ինչպես էլ մեկնաբանենք այդ անունը, մեր նախնիների դառն ու տառապալից կյանքի, ծանր ապրելակերպի խտացված արտահայտությունն է: 1961 թ. Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի գիտարշավի մասնակիցներ Դերենիկ Վարդումյանը և Թումանյանի շրջանի Շնող գյուղից ինստիտուտի գիտաշխատող Սենիկ Հոբոսյանը եղել են Նոյեմբերյանի շրջանի Ղոշղոթան գյուղում: Արշավախում...

1978թ. Նոյեմբերյանի շրջսովետի գործկոմի նախաձեռնությամբ (նախագահ Սուրեն Սարիբեկի Անտոնյան) միջնորդություն ներկայացվեց ՀՀ Գերագույն խորհուրդ՝ շրջանի 3 բնակավայրերի անվանափոխության վերաբերյալ: Առաջարկվեց Դոստլուն անվանել Բարեկամավան, Ղալաչան՝ Բերդավան, Ղոշղոթանը՝ Ոսկեվան: Ղոշղոթանցիները սիրով համաձայնեցին և ընդունեցին գյուղի նոր անունը: Ոսկեվան հանդամասը գյուղի հողատարածքներից ամենաբերրին է. հայտնի է իր սառնորակ աղբյուրով, Ոսկեվանի շրջակա բլուրներից ամենաբարձրը Ոսկեվանախաչ սրբավայրն է, որն ունի 1230 մ բարձրություն: Այժմ գյուղացիները շարունակում են այդ սրբավայրի նկատմամբ պաշտամունքի դրսևորումները: Ոսկեվան բլրի ստորոտում է գտնվել անհիշելի ժամանակներից գոյություն ունեցող Ոսկեվանի մատուռը: Ենթադրությունն այն է, որ գյուղը ունեցել է մի քանի վերաբնակեցում: Ամենայն հավանականությամբ վերջին վերաբնակեցումը կատարվել...

Գյուղի պաշտպանը շինականն է՝ աշխատասեր, հայրենասեր, հայրենապաշտ, քարից ու հողից հաց քամող, քրտինքը հողին տվող, նրա ջերմ ու անկեղծ սիրահարը, տերն ու ծառան, հողի լեզուն իմացողը: Գյուղից 10-12 կմ հեռավորության վրա գտնվող Ջուջևան գյուղի հողատարածքներին կից գտնվող "Ապարա" և "Խոզլաններ" կոչվող հանդամասերում մի քանի ընտանիքներ անասնագոմեր են ունեցել, որոնք, բացի անասնապահությամբ զբաղվելուց, օգտվել են անտառաշինությունից, պատրաստել և վաճառել են կոտեր, փայտյա տակառներ, խնոցի: Պատրաստված իրերը վաճառքի են հանվել. առևտուրը կատարվել է ապրանքափոխանակությամբ: Հողի չափի միավորը օրավարն էր՝ մոտ 8000քմ: Վարելահողերը բաժանվում էին 2 կամ 3 տարին մեկ անգամ՝ ըստ ծխի և շնչի, այգիները չէին բաժանվում, արոտավայրերը ընդհանուր էին: Գյուղն ունեցել է 2 ջրաղաց, որը պատկանելիս է եղել Դանիելանց՝ Տերնակալյան Արտեմին: Ջրաղացներից մեկը գտնվել է գյուղի հարա...

Լուսանկարներ