Հիշարժան կառույց է նաև գյուղի մոտակա բլուրներից ամենաբարձր <<Պոպռոզ ղաշ>> բարձունքում, բարերար Անաստաս Հմայակի Գրիգորյանի կողմից կառուցված խաչը, որն ունի 13 մ բարձրություն և 9 մ լայնություն։ Այն նվիրված է մեր սահմանների պաշտպանության ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակին։ Խաչի հիմքում տեղադրված հուշաքարին գրված է․
<<Բոլոր նրանց, ովքեր ընկան հաղթանակի և ապագայի համար>>։ Խաչը լուսավորված է էլեկտրական լույսով։ Բացման արարողությունը կատարվեց 2005թ․ հունիսի 11-ին։
Խաչը օծեց Գուգարաց թեմի փոխառաջնորդ Հայր Սասուն Զմրուխտյանը։