Հուշարձան

Երախտապարտ ոսկեվանցիները չբավարարվեցին Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների հիշատակը հավերժացնող <<Մեծ նավ>> հուշարձան աղբյուրի կառուցումով և կառուցեցին նոր հուշարձան, որը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմում զոհված 156 ոսկեվանցիների անմահ հիշատակին։ Հուշարձանը կառուցվել է 1985թ․ գյուղում և գյուղից դուրս բնակվող ոսկեվանցիների միջոցներով, որը կառուցված է մեծ հաղթանակի 40-ամյակի առիթով։ Գյուղի մուտքի ճանապարհի աջ եզրում տեղադրված կոթողի առջև տեղադրված աջ և ձախ բազալտյա սալիկների վրա գրված է զոհվածների անունը, ազգանունը և հայրանունը։