Սերը Սիվիլիայում կամ Հրաչիկի ու Արաքսյայի սիրո պատմությունը

Ոսկեվանցի Ալեքսանյանների համար ամեն օրն աշխատանքային է: Նրանք  հանգստյան օր չունեն, քանի որ գյուղի գործը դադարներ չի սիրում: Գոհ են. մեծ տնտեսություն ունեն, իրենց հողն էլ բավականին բերրի է, երբեք քիչ բերք չի տալիս: Հրաչիկ պապն ու Արաքսյա տատը 58 տարի միասին տուն են ստեղծել։ Աշխատանքից չեն հոգնում նույնիսկ ավագ տարիքում: Սեր ու համերաշխություն է տիրում   նրանց օջախում: Նրանք պատմում են եթե հողից ոտքդ չքաշես, ամեն ինչ լավ կլինի։ Հենց այդպես էլ սահմանի իրենց տունն են շենացնում:

Նյութը տեղադրեց՝ Աշոտ Արմանի Սաֆարյանը

Հովհաննես Սարգսյան

Աշոտ Սաֆարյան

Կարինե Ալեքսանյան

Սահմանին ապրող երիտասարդը

Տյառնընդառաջը Ոսկեվանում