Ոսկեվանի օրհներգը

Իմ մայր Ոսկեվան

Բազմել ես դու բլուրներին,
Ժեռ քարերի կատարներին,
Ուրախ երգ ու ուժ ես տալիս,
Ապրեցնում ես մեզ բոլորիս։

Իմ մայր Ոսկեվան
Քոնն է ապագան,
Փառքի ծիածան
Գյուղ իմ հաղթական։

Դալարում ես դու ծաղկունքին,
Կյանքի կոչում զավակներին,
Խփում սրտիս նուրբ լարերին,
Երգում զուլալ աղբյուրներին։

Իմ մայր Ոսկեվան
Քոնն է ապագան,
Փառքի ծիածան
Գյուղ իմ հաղթական։

Քո պատմական վեհ անցյալով,
Եվ ներկայիս մեծ գործերով,
Ապագադ ես կերտում զորեղ,
Կհավերժես դարեր ի վեր։

Իմ մայր Ոսկեվան
Քոնն է ապագան,
Փառքի ծիածան
Գյուղ իմ հաղթական։

Երգ՝ Հրաչիկ Պապյանի

Նյութը տեղադրեց՝ Աշոտ Արմանի Սաֆարյանը

Հովհաննես Սարգսյան

Աշոտ Սաֆարյան

Կարինե Ալեքսանյան

Սահմանին ապրող երիտասարդը

Տյառնընդառաջը Ոսկեվանում