ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ


«Ոսկեվան» ՀԿ-ն խորին ցավով տեղեկացավ Արցախյան առաջին պատերազմի վետերան, նվիրյալ հայորդի Սեյրան Սուրենի Բուդաղյանի անժամանակ մահվան մասին։

Սեյրան Բուդաղյանն այն սերնդի ներկայացուցիչն էր, ով չվարանեց ստանձնել հայրենիքի պաշտպանության սուրբ գործը՝ իր անուրանալի ավանդը ներդնելով մեր ազգային-ազատագրական պայքարի հաղթանակների մեջ։ Նրա անցած ուղին, արիությունն ու հավատարմությունը հայրենի հողին օրինակելի են և մշտապես կմնան մեր հիշողության մեջ։

«Ոսկեվան» ՀԿ-ն իր զորակցությունն ու խորին ցավակցությունն է հայտնում Բուդաղյանների ընտանիքին, հարազատներին և մարտական ընկերներին։

Հավերժ փա՜ռք և խոնարհում մեր նվիրյալի հիշատակին։

Նյութը տեղադրեց՝ Աշոտ Սաֆարյանը

Ծառատունկ Ոսկեվանում

Ոսկեվանում տեղադրվել է լուսավորված ցուցանակ

Դեկտեմբեր ամսվա մուտքերը

Ոսկեվան․ երբ միասնականությունը դառնում է գործ

Ոսկեվանում ավարտվել են 6-րդ փողոցի ճանապարհի լայնացման աշխատանքները