Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ և կրթության բոլոր նվիրյալներ,
«Ոսկեվան» ՀԿ-ի անունից շնորհավորում ենք բոլորիդ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։
Թող նոր ուսումնական տարին լինի նոր գիտելիքների, գեղեցիկ ձեռքբերումների, հաջողությունների ու հիշարժան պահերի տարի։ Մաղթում ենք մեր աշակերտներին հետաքրքրությամբ սովորել, հավատալ սեփական ուժերին և միշտ ձգտել նոր բարձունքների։
Այս գեղեցիկ օրվա առիթով «Ոսկեվան» ՀԿ-ն իր աջակցությունն է ցուցաբերել նաև մեր համայնքի առաջին դասարանցիներին՝ նրանց ապահովելով դպրոցական պայուսակներով և անհրաժեշտ գրենական պիտույքներով։
Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր երեխա դպրոցական ճանապարհը սկսի անհրաժեշտ պարագաներով, վստահությամբ և լավ տրամադրությամբ։
Թող առաջին զանգը բացի գիտելիքի, ընկերության և նոր հնարավորությունների դուռը։ 🔔
Բարի՛ երթ մեր առաջին դասարանցիներին և հաջող ուսումնական տարի բոլորին
Նյութը տեղադրեց՝ Աշոտ Սաֆարյանը
Ոսկեվանի օրվա տոնական միջոցառման ընթացքում հավաքված գումարները
2026 թ․ հուլիսի ֆինանսական մուտքերը
Միասին նշենք Ոսկեվանի օրը
2026 թ․ մայիսի և հունիսի ֆինանսական մուտքերը
Շնորհավորական ուղերձ