«Ոսկեվան» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվեց ծառատունկ՝ Ոսկեվան համայնքում։
Ծառատունկի աշխատանքները կատարվեցին գյուղի սկզբնամասում՝ 1-ին փողոցի աջակողմյան հատվածում, ինչպես նաև հուշարձանի տարածքում։ Մեր նախաձեռնության նպատակն էր նպաստել համայնքի կանաչապատմանը, բարեկարգմանը և շրջակա միջավայրի պահպանությանը։
Միջոցառմանը մասնակցեցին համայնքի բնակիչներ, կամավորներ և մեր գործընկերները, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել այս կարևոր աշխատանքը։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին՝ ակտիվ մասնակցության և պատասխանատու մոտեցման համար։ Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունը մեծ նշանակություն ունեն մեր համայնքի զարգացման գործում։
🌿 Մենք շարունակելու ենք նմանատիպ ծրագրերը՝ ուղղված համայնքի բարելավմանը և կայուն զարգացմանը։
Նյութը տեղադրեց՝ Աշոտ Սաֆարյանը
Ոսկեվանի օրվա տոնական միջոցառման ընթացքում հավաքված գումարները
2026 թ․ հուլիսի ֆինանսական մուտքերը
Միասին նշենք Ոսկեվանի օրը
2026 թ․ մայիսի և հունիսի ֆինանսական մուտքերը
Շնորհավորական ուղերձ