Ոսկեվան ՀԿ-ն հրապարակում է 2026 թվականի հունվար, փետրվար, մարտ և ապրիլ ամիսների ֆինանսական մուտքերը։
Սրտանց շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, կազմակերպություններին և աջակիցներին, ովքեր իրենց ներդրումն են ունենում մեր գործունեության մեջ։ Յուրաքանչյուր փոխանցում, անկախ չափից, մեծ արժեք և նշանակություն ունի մեզ համար։
Ձեր աջակցությամբ իրականացվում և շարունակվում են կարևոր ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք ուղղված են համայնքի զարգացմանը, կրթական և սոցիալական տարբեր ծրագրերի իրականացմանը։ Առաջիկա հրապարակումներում և փոստերում անպայման կկիսվենք կատարված աշխատանքներով ու ձեռքբերումներով։
Շնորհակալ ենք վստահության, աջակցության և մեր կողքին լինելու համար։
Միասին կարողանում ենք իրականացնել կարևոր և օգտակար գործեր։
Նյութը տեղադրեց՝ Աշոտ Սաֆարյանը
Շնորհավորական ուղերձ
«Խոնարհված կակաչներ» գրքի ևս 50 օրինակի տպագրության ֆինանսավորում
Ծառատունկ Ոսկեվանում
ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
Ոսկեվանում տեղադրվել է լուսավորված ցուցանակ