Մայիսի 7-ին Ոսկեվան գյուղում տեղի ունեցավ զոհված հերոս Յուրա Վարդանյանի «Խոնարհված կակաչներ» գրքի շնորհանդեսը՝ նվիրված հերոսի ծննդյան օրվան։ Միջոցառումը համախմբել էր հերոսի հարազատներին, ընկերներին, գյուղի բնակիչներին և հյուրերին՝ ևս մեկ անգամ արժևորելու նրա հիշատակը և հերոսական ուղին։
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ոսկեվան ՀԿ-ն ստանձնել է գրքի ևս 50 օրինակի տպագրության ֆինանսավորումը, որպեսզի հերոսի կյանքի պատմությունն ու պատգամը հասնեն ավելի լայն շրջանակների։
Այս նախաձեռնությունը մեր փոքրիկ ներդրումն է հայրենիքի համար կյանքը զոհաբերած մեր հերոսների հիշատակը պահպանելու և նրանց մասին պատմող արժեքավոր նյութերը հանրությանը հասանելի դարձնելու գործում։
Նյութը տեղադրեց՝ Աշոտ Սաֆարյանը
Շնորհավոր Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օրը
Ոսկեվանի օրվա տոնական միջոցառման ընթացքում հավաքված գումարները
2026 թ․ հուլիսի ֆինանսական մուտքերը
Միասին նշենք Ոսկեվանի օրը
2026 թ․ մայիսի և հունիսի ֆինանսական մուտքերը