ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շնորհավորական ուղերձ


🎓 Սիրելի՛ շրջանավարտներ,

Ոսկեվան ՀԿ-ն սրտանց շնորհավորում է ձեզ «Վերջին զանգի» կապակցությամբ։ Այս օրը յուրաքանչյուրիդ կյանքի ամենահուզիչ ու հիշարժան օրերից մեկն է, երբ ավարտվում է դպրոցական գեղեցիկ փուլը և սկսվում է նոր ճանապարհ՝ լի նպատակներով, երազանքներով ու հնարավորություններով։

Մաղթում ենք, որ ձեր հետագա ուղին լինի հաջողություններով, ձեռքբերումներով ու հաղթանակներով լի։ Թող դպրոցում ստացած գիտելիքները, հիշողություններն ու ընկերությունը միշտ ուղեկցեն ձեզ, իսկ յուրաքանչյուր նոր քայլ ձեզ մոտեցնի ձեր նպատակների իրականացմանը։ 

Այս կարևոր օրվա առթիվ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ կազմակերպությունը կֆինանսավորի շրջանավարտների էքսկուրսիայի տրանսպորտային ծախսը՝ ցանկանալով, որպեսզի դուք միասին անցկացնեք գեղեցիկ, ջերմ ու անմոռանալի օրեր։ 

Բարի երթ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ։ Թող ձեր ապագան լինի լուսավոր, խաղաղ և հաջողություններով լի։ ✨

Նյութը տեղադրեց՝ Աշոտ Սաֆարյանը

«Խոնարհված կակաչներ» գրքի ևս 50 օրինակի տպագրության ֆինանսավորում

2026 թ․ ֆինանսական մուտքերը

Ծառատունկ Ոսկեվանում

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

Ոսկեվանում տեղադրվել է լուսավորված ցուցանակ