Հարգելի՛ հայրենակիցներ,
«ՈՍԿԵՎԱՆ» հայրենակցական միություն ՀԿ-ն հավատարիմ մնալով իր սկզբունքներին և կանոնադրությանը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
1. Կազմակերպությունն ապաքաղաքական է։
2. Կազմակերպությունը Նոյեմբերյան խոշորացված համայնքում կայանալիք ավագանու ընտրությունների վերաբերյալ քաղաքական դիրքորոշում չի հայտնելու և որևէ քաղաքական ուժի չի սատարելու։
3. Կազմակերպությունն իր գործունեությունը չի կապել և այսուհետ ևս չի կապելու որևէ անձի, պաշտոնյայի կամ քաղաքական ուժի հետ։
4. Կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է ի շահ Ոսկեվանի, այլ ոչ թե ի շահ որևէ քաղաքական ուժի, նրա կողմից առաջադրված թեկնածուի, ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձի։
5. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ կամ փոխկապակցված անձ ազատ է արտահայտելու բացառապես իր անձնական քաղաքական կարծիքն ու դիրքորոշումը, մասնակցելու քաղաքական գործընթացներին՝ անձնական համոզմունքներից ելնելով։ Կազմակերպության գործունեության արդյունքները քաղաքական կապիտալի վերածելը կազմակերպությունն անընդունելի է համարում։
6. «ՈՍԿԵՎԱՆ» ՀԿ-ն հաջողություն է մաղթում բոլոր քաղաքական ուժերին և առաջադրված թեկնածուներին՝ հույս հայտնելով, որ անկախ ընտրությունների արդյունքներից ու քաղաքական շահերից՝ համայնքի շահը կմնա գերակա։
Կրկին ու կրկին կոչ ենք անում՝ ՉՇԱՀԱՐԿԵԼ։
Հարգանքով՝
«ՈՍԿԵՎԱՆ» հայրենակցական միություն ՀԿ
Նյութը տեղադրեց՝ Աշոտ Սաֆարյանը
Շնորհավոր Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օրը
Ոսկեվանի օրվա տոնական միջոցառման ընթացքում հավաքված գումարները
2026 թ․ հուլիսի ֆինանսական մուտքերը
Միասին նշենք Ոսկեվանի օրը
2026 թ․ մայիսի և հունիսի ֆինանսական մուտքերը