ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ոսկեվանի հերոսների պանթեոնի բարեկարգման նախաձեռնություն


Հարգելի ոսկեվանցներ

Ոսկեվան հայրենակցական միությունը նախաձեռնել է հերոսների պանթեոնում իրականացնել վերականգնողական, հարդարման և բարեկարգման աշխատանքներ, ու պատշաճ տեսքի բերել ամբողջ պանթեոնը:

Նախաձեռնությունը դրական արձագանք է ստացել ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների շրջանում, և Ուլյանովսկից, Սամարայից ու Սարատովից մի խումբ նվիրյալներ պատասխանատվություն են ստանձնել ապահովելու ծրագրի ֆինանսական մասը։ Ֆինանսական աջակցություն ցուցաբերող հայրենակիցների ցանկը պարբերաբար փոփոխվում է, ուստի վերջնական ցանկը կհրապարակվի աշխատանքների ավարտից հետո։

Կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում նրանց բոլորին, և նույնպիսի վերաբերմունք է ակնկալում համագյուղացի վարպետներից։

Զինակից ընկերներին խնդրում ենք նախաձեռնության մասին իրազեկել զոհվածների հարազատներին։

Առաջիկայում նախատեսում ենք հանդիպում վարպետների հետ, քննարկելու աշխատանքների կազմակերպման ընթացքը։

Աշխատանքների ավարտից հետո կհրապարակվի հաշվետվություն, որտեղ կնշվի յուրաքանչյուրի աշխատանքը, ներդրման ձևն ու չափը։

Նյութը տեղադրեց՝ Աշոտ Սաֆարյանը

2026 թ․ օգոստոսի, սեպտեմբերի և հոկտեմբերի ֆինանսական մուտքերը

«ՈՍԿԵՎԱՆ» ՀԿ-ի հայտարարությունը՝ առաջիկա ավագանու ընտրությունների վերաբերյալ

Շնորհավոր Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օրը

Ոսկեվանի օրվա տոնական միջոցառման ընթացքում հավաքված գումարները

2026 թ․ հուլիսի ֆինանսական մուտքերը