ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի ոսկեվանցիներ,
Ոսկեվանից դուրս բնակվող մի խումբ ոսկեվանցիների կողմից հիմնադրվել է ՈՍԿԵՎԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ հասարակական կազմակերպությունը` կրճատ ՈՍԿԵՎԱՆ ՀԿ : Կամակերպության կանոնադրությունը տեղադրված է voskevan.am կայքում: Կազմակերպության նպատակն է՝ գյուղից այլ բնակավայրերում բնակություն հաստատած մեր հայրենակիցների հնարավորությունների, ռեսուրսների մեկտեղումն ու միավորումը, որը բացառապես կուղղվի Ոսկեվանի ենթակառուցվածքների բարելավմանը և դրանց արդիականացմանը, ինչպես նաև սոցիալ-մշակութային ծրագրերի իրականացմանը :
Այս կապակցությամբ ս/թ հուլիսի 25-ին ժամը 18-00 ին Ոսկեվանի մշակույթի կենտրոնում տեղի կունենա կազմակերպության անդրանիկ ժողովը:
Օրակարգում՝
| N |
Միջոցառում |
Անցկացնող անձ |
| 1 | Ներածական ելույթ | Սերգեյ Գրիգորյան,Ոսկեվան գյուղի վարչական ղեկավար |
| 2 | Ընդհանուր ժողովի բացում | Լորիկ Սաֆարյան,Կազմակերպության առաջին՝ հիմնադիր ժողովի նախագահ |
| 3 | Ընդհանուր ժողովի նախագահի և քարտուղարի ընտրություն | Լորիկ Սաֆարյան |
| 4 | Օրակարգի ներկայացում | Ընդհանուր ժողովի նախագահ |
| 5 | <<Ոսկեվան>> ՀԿ-ի նախագահի ելույթ | Բորիկ Սաֆարյան |
| 6 | ՀՀ Տավուշի մարզպետի ելույթ | Հ․Ղալումյան |
| 7 | Ընդհանուր ժողովի նիստում ընգրկված հարցերի քննարկում | Ընդհանուր ժողովի նախագահ |
| 8 | Նոյեմբերյան համայնքի ղեկավարի ելույթ | Արսեն Աղաբաբյան |
| 9 | Ելույթներ | |
| 10 | Ընդհանուր ժողովի փակում | |
| 11 | Ֆուրշետ |
Գյուղի խնդիրներով մտահոգ Ոսկեվանից դուրս բնակվող բոլոր մեր հայրենակիցներին խնդրում ենք ներկա լինելու ժողովին, քննարկելու առաջիկա աշխատանքներն ու ծրագրերը։
Մուտքն ազատ է։
Կից ներկայացնում ենք կազմակերպության պետական գրանցման վկայականը, հիմնադիր ժողովի թիվ 1 արձանագրությունը, կանոնադրությունը և բանկային ռեկվիզիտները։
Հարգանքով ` ՈՍԿԵՎԱՆ ՀԿ
Նյութը տեղադրեց՝ Աշոտ Սաֆարյանը
Ծառատունկ Ոսկեվանում
ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
Ոսկեվանում տեղադրվել է լուսավորված ցուցանակ
Դեկտեմբեր ամսվա մուտքերը
Ոսկեվան․ երբ միասնականությունը դառնում է գործ